
«Զարգացում»
հասարակական շարժումը
Պարգևենք ժպիտ
ՀԿ-ի
հետ համատեղ
սկսեց «Կամավորության
կարևորությունը և
հնարավորությունները Հայաստանի ավագ դպրոցներում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն
է կամավորության
ինստիտուտի ներդրումը
և զարգացումը
ավագ դպրոցներում,
երեխաների հետ
աշխատանքը և
նրանց ներգրավվածության
մեծացումը հասարակական
կյանքում:
Ծրագրի
շրջանակներում առաջին
այցը կատարվեց
ապրիլի 9-ին
Նոր Նորքի
2-րդ զանգվածում
գտնվող Կարեն
Դեմիրճյանի անվան
թիվ 139 ավագ
դպրոց, որտեղ
իրականացվեց
պրեզենտացիա կամավորության,
նրա պատմության
և զարգացման
մասին, և
ապա ՀԿ-ների
ներկայացուցիչները պատմեցին
իրենց գործունեության,առաքելության
և ընթացիկ
ապագա ծրագրերի
մասին:
Դրանից
հետա ցանկություն
հայտնած երեխաները
ընտրեցին իրենց
ավելի հոգեհարազատ
ոլորտը, որպեսզի
մասնակցեն ՀԿ-ների
ընթացիկ աշխատանքներին
և ծրագրերին:
Ծրագիրը
երկարաժամկետ է
և ներառում
է մի
քանի փուլեր,
որոնցից յուրաքանչյուրն
կընդգրկի Երևանի
բոլոր համայնքներից
մեկական դպրոց:
Բոլոր հետաքրքրված
երիտասարդները, ովքեր
ցանկանում են
ստանալ կամ
խորացնել իրենց
գիտելիքները կամավորության,
կամավորական աշխատանքի,դրա
թերությունների և
առավելությունների վերաբերյալ,ներգրավվել
հասարակական աշխատանքում
և ունենալ
իրենց ներդրումը,
կարող են
մասնակցել ծրագրին
իրենց դպրոցներում:
Ծրագրի ավարտին
ամենաակտիվ մասնակիցները
կստանան վկայագրեր:

