
Այսօր`Հոկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին կայացավ
«Ազգային հարստություն» դասընթացաշարի չորրորդ փուլի բացման արարողությունը: Ծրագրի
նպատակն է բարձրացնել հայկական մշակույթի և պատմության իմացությունը, ազգային ինքնության
ճանաչումը և սերմանել ազգասիրություն հասարակության մեջ: Դասընթացի բացմանը ողջույնի
խոսքով հանդես եկան «Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը, Ճարտարապետության
ազգային թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար Անի Գրիգորյանը:
Իր խոսքում «Զարգացում» հասարակական շարժման նախագահ ՎահանԵղիազարյանը նշեց.
- Հայաստանի ամենակարևոր ռեսուրսը և հարստությունը Հայ երիտասարդն է, և նրա հայրենանվեր
գործն
է
դարձնելու
մեր երկիրը
առաջադեմ
և
բարեկեցիկ:
Երկիր,
ուր
ավելի
շատ
ներգաղթողներ
կլինեն,
քան
արտագաղթողներ:
Երկիր, որով բոլորս կհպարտանանք: Երկիր, որը կլինի իրական ազգային հարստություն:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի
գիտքարտուղար Անի Գրիգորյանը ողջունեց մասնակիցներին` մաղթելով հետաքրքիր և օգտակար բանախոսություններ, իսկ նմանատիպ հայրենանվեր
ծրագրերին` շարունակականություն: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում երիտասարդությունը
ակտիվ ներգրավվածություն կցուցաբերի հայ արվեստի և մշակույթի ոլորտում:
«Զարգացում» հասարակական շարժման Հայրենասիրական
ծրագրերի բաժնի ղեկավար Արմինե Բադալյանը նշեց, որ ազգային մշակույթի և պատմության
ծանոթացումը շարժման նպատակներից է, որը պետք է նպաստի երիտասարդության շրջանակներում
հայրենասիրության զարգացմանը:
Բացմանը ավանդական հայկական պարերով հանդես
եկավ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ճյուղերից «Մենք» ավանդական պարի խումբը:
Պաշտոնական բացումից անմիջապես հետո տեղի ունեցավ
առաջին բանախոսությունը՝ «Ինչպես վերականգնել հայկական ավանդական հագուստը (տարազ)
և ինչպես այն դարձնել նորաձև», որը ներկայացրեց է Տերյան մշակութային կենտրոնի գործադիր
տնօրեն Լիլիթ Մելիքյանը:
Դասընթացաշարի այս փուլը կազմված է 8 բանախոսություններից
և կշարունակվի Երևանում մինչ հոկտեմբերի 29-ը:
«Զարգացում» հասարակական շարժումը ստեղծվել
է 2013 թվականին: Շարժումը միավորում է Հայաստանի առաջադեմ երիտասարդությանը և իր առաքելությունն
է համարում հայրենասիության, միասնության և տնտեսության զարգացումը: Շարժմանը կարող
են անդամակցել ինչպես անհատներ, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, որոնք
կիսում են Հայաստանի զարգացման շարժման տեսլականը:


