Թրեյնինգ-հանդիպում թիվ 127, թիվ 189 և թիվ 139 ավագ դպրոցների աշակերտների հետ


«Զարգացում» հասարական շարժումը «Կամավորության հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին կազմակերպեց առաջին թրեյնինգ-հանդիպումը թիվ 127, թիվ 189 և թիվ 139 ավագ դպրոցներից ընտրված աշակերտների հետ,ովքեր պատրաստակամություն են հայտնել միանալու «Զարգացման» թիմին և լինելու ակտիվ քաղաքացիական հասարակության մի մասը:
Առաջին թրեյնինգի թեման թիմբիլդինգն էր: Երեխաները ծանոթացան միմյանց հետ, լսեցին արդյունավետ խորհուրդներ լավ թիմ կազմելու, հաջողակ թիմային խաղացող լինելու և թիմը հաջողության հասցնելու համար, ինչպես նաև խաղացին տարբեր խաղեր,որոնցով ամրապնդեցին վստահությունը միմյանց նկատմամբ:
Աշակերտները շատ ոգևորված էին և պատրաստ նոր արկածների: Նրանց սպասում է ևս մեկ թրեյնինգ, որից հետո նրանք կսկսեն աշխատել իրենց սեփական ծրագրի վրա:
Չմոռանանք հիշեցնել,որ նոր ուսումնական տարվա սկզբի հետ վերսկսում են նաև այցերը ավագ դպրոցներ:

Սպասե՛ք մեզ Ձեր դպրոցում: