«Կամավորության հնարավորությունները և հեռանկարները» ծրագիրը վերսկսում է իր աշխատանքները

«Զարգացում» հասարակական շարժումը նոր ուսումնական տարում վերսկսում է «Կամավորության հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում» ծրագիրը: Այս ուս. տարվա առաջին այցը կատարվեց սեպտեմբերի 16-ին Կենտրոն համայնքում գտնվող թիվ 2 ավագ դպրոց: Երեխաները կրկին ծանոթացան կամավորության հնարավորություններին ու առավելություններին՝ ուսումնասիրելով մեր և այլ երկրների փորձը: Նրանք նաև ծանոթացան «Զարգացում» հասարակական շարժման աշխատանքին և վերջում նույնիսկ հետաքրքիր քննարկում ծավալվեց հայրենասիրության մասին: Երեխաներից ոմանք արդեն պատրաստակամություն հայտնեցին միանալու մեր շարժման աշխատանքներին և դառնալ կամավորության մեծ համայնքի մի մասնիկը: Ջերմ ընդունելությունից կարելի է ենթադրել՝ սա մեր վերջին այցը չէ: Եվս 2 դպրոցներից ընտրված աշակերտների հետ թիվ 2 ավագ դպրոցի երեխաները կանցնեն թրեյնինգներ և փորձառություն ձեռք կբերեն՝ հետագայում իրենց սեփական ծրագիրը գրելու նպատակով: