Հոկտեմբերի 15-ին կայացավ «Ազգային հարստություն» դասընթացաշարի չորրորդ փուլի հերթական հանդիպումը: Բանախոսն էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Հասմիկ Տեր-Կարապետյանը, ով ներկայացրեց «Հայկական թատրոնի ծագումը և առաջին հայ դերասանուհիները» թեման:
Խոսելով հայ թատրոնի ծագման և զարգացման մասին բանախոսն ընդգծեց.
-Մենք փոթորիկներ, մրրիկներ ենք ունեցել, սակայն կարողացել ենք մեր հնագույն դերասանների շնորհիվ (տղամարդիկ «գուսան», իսկ կանայք «վարսակ») պահպանել մեր թատրոնը: Մեր առաջին թատրոնները փակ երկնքի տակ են եղել, ի տարբերություն այլ ազգերի թատրոնների, որոնք բաց երկնքի տակ էին: Առաջին արքունական թատրոնը ստեղծել է Տիգրան Մեծը Տիգրանակերտ քաղաքում: Տիգրանից հետո երկրորդ թատրոնը Արտավազդ Բ-ի` Արտաշատում հիմնած թատրոնն էր: Իսկ արդեն երրորդը՝ հիմնեց Աբգար թագավորը Եդեսիայում:
Բանախոսը նշեց, որ հայկական եկեղեցու և քրիստոնեության շնորհիվ էր, որ հայկական թատրոնը, հատկապես 13-14-րդ դարերում, պահպանվեց և զարգացավ: Հասմիկ Տեր-Կարապետյանն մեջբերեց Խրիմյան Հայրիկի խոսքերն, ով ասել է. «Թատրոնն ու եկեղեցին անում են նույն բանը՝ միայն թե թատրոնը ավելի լավ»:
Թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել է 1668 թվականին Լվովի դպրոցական թատրոնը՝ «Մարատիրոսութիւն սրբոյն Հռիփսիմէի» անվանմամբ, այստեղից էլ սկսվել է զարթոնքը: Հաջորդն եղել է 1774 թ.-ին Վենետիկում և կոչվել է «Սուրբ Բարդուղիմեոս և Սուրբ Ստեփանոս»: Այստեղից էլ դպրոցական թատրոնը սկսեց ապրել «խայտառակ» զարգացում:
Խոսելով առաջին դերասանուհիների մասին բանախոսը նշեց.
-Սկզբում կանայք իրավունք չունեին բեմ բարձրանալու, անգամ կանանաց դերերը խաղում էին տղամարդիկ: Առաջին կինը, ով խախտել է այդ կարծրատիպը և խաղացել պրոֆեսիոնալ թատրոնում իսպանուհի էր՝ Խոսեպե Վական: Ռուսաստանում առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին դարձել է Մարիա Սինյովսկայան, նրան հաջորդել է իտալացի դերասանուհի Իզաբելլա Ադրիենին, որին էլ Ադելաիդա Ռիստորին և ահա հերթն հասնում է հայ կնոջը, պրոֆեսոիանալ դերասանուհուն` Արուսյակ Փափազյանին: Նա շատ կանանց բերելով դեպի թատրոն, իր ձեռքով հագցնում էր դերասանուհիների հագուստներն և կարծես մկրտելով նրանց` ուղեկցում բեմ:
Հայ թատրոնը, կազմելով մեր մշակույթի մի մասը և անցնելով դժվարին ճանապարհներ, զարգացել և հասել է մինչև մեր օրերը՝ առանց որի անհնար կլիներ ունենալ միասնական ազգ և մշակույթ:




