Տոնական մշակույթը Հայաստանում



Հոկտեմբերի 20-ին կայացավ «Ազգային հարստություն» դասընթացաշարի չորրորդ փուլի հերթական հանդիպումը: Բանախոսն էր Հրանուշ Խառատյանը, ով ներկայացրեց «Տոնական մշակույթը Հայաստանում» թեման:
Հրանուշ Խառատյանը նշեց.
-Մարդկանց կյանքում տոներն անխուսափելի են: Պետական տոնացույցում կան կրոնական և քաղաքական տոներ: Քրիստոնեության ընդունումից հետո փոխվել է տոնացույցը, որը կազմել է Գրիգոր Լուսավորիչը, սակայն այն հետագայում երկու անգամ վերամշակվել է: Տարվա 52 կիրակիները Հայ Առաքելական եկեղեցու կողմից հրամայված տոներ էին: Այդ օրերին արգելված էր աշխատելը և այդ օրերը հատկացված էին Աստծո փառաբանմանը:
Բանախոսության ընթացքում առանձին ներկայացվեցին հայկական մի քանի տոներ, որոնցից էր Վարդավառը, որը հնում անվանում էին ջրի պաշտամունքի տոն: Վարդավառի գիշերը աղջիկներն ու տղաներն ամբողջ գիշեր դրսում էին անցկացնում և կատակերգեր երգում: Այդ գիշերներում տղաներն աղջիկներին էին գովում:
Ինչպես նաև ծավալվեց հետաքրքիր քննարկում տոներն ավելի մասայական դարձնելու և երիտասարդությանը ներգրավելու համար: