Հայկական դրամը որպես ազգային ինքնության խորհրդանիշ


Հոկտեմբերի 24-ին կայացավ «Ազգային հարստություն» դասընթացաշարի չորրորդ փուլի հերթական հանդիպումը: Բանախոսն էր Արմինե Զոհրաբյանը, ով ներկայացրեց «Հայկական դրամը որպես ազգային ինքնության խորհրդանիշ» թեման:
Բանախոսը խոսեց դրամի նշանակության, հայկական առաջին դրամների և նրանց ստեղծման պատմության մասին: Ցուցադրվեցին մ.թ.ա. ստեղծված հայկական դրամներից մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության թողարկած դրամների նկարները:
Արմինե Զոհրաբյանը նշեց, որ հայկական դրամները միշտ համեմատվել են վրացական դրամների հետ, որոնք իրենց հերթին ընդօրինակված են եղել մեծ տերությունների դրամներից:
Հետաքրքիր փաստերից նշվեց, որ օրինակ Ծոփքի թագավորության դրամները ինքնատիպ էին նրանով, որ դրամի վրա պատկերված հայ թագավորները պարտադիր բարձր գլխարկով են պատկերված եղել: Այս գլխարկները իրականում կրել են և՛ հայ թագավորները, և՛ հայ զինվորները:
Բանախոսը նշեց, որ Տիգրան Մեծը առաջին Արշակունին էր, որ դրամ թողարկեց: Նրա թողարկած դրամները արծաթից էին, իսկ թողարկման վայրերն էին Անտիոքը, Դամասկոսը, Արտաշատը և Տիգրանակերտը:

Հայ թագավորները ոչ մի անգամ ոսկե դրամներ չեն թողարկել՝ միայն արծաթե և պղնձե: Հետաքրքիր է նաև, որ հելենիստական դարաշրջանից մնացած հայկական դրամները կարելի է առանձնացնել միայն պատկերված թագի շնորհիվ: